Կարկտահարություն Տավուշի մարզում

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, երեկ’ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:

Ժամը 17:18-ին ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.10-ից-15.30-ը կարկուտ է տեղացել նաեւ Տավուշի մարզի Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր, Աչաջուր գյուղերում:

 ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Նշված տարածքները չեն գտնվում ՀՀ ԱԻՆ հակակարկտային պաշտպանության տակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում