AM | RU
USD
EUR
RUB

Միայն անցյալ տարի ԱԺ աշխատակազմը խնայել է 400 միլիոն դրամ, կրճատել է 14 մեքենա. Արա Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

- Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

- Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

- Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարևորը` որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարևորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային և պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս և՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, և՛ բարեկամական խմբերի գործունեությանը, և՛ խորհրդարանների միջև մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

- Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

- Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման և գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից և կադրային ապահովումից մինչև հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման և սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ և կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեև այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից և տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

- Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձևը՝ մեկ նախադասությամբ:

- Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արևելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների և մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս
Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan