AM | RU
USD
EUR
RUB

Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Վերջին օրերին ակտիվորեն լուրեր են տարածվում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը հաստատելու, բարձրագույն ղեկավարության կողմից ներմամբ նրան ազատ արձակելու մասին։ Մհեր Ենոքյանը, ըստ դատավճռի, ցմահ դատապարտվել է 1996 թվականին իր համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին դաժանաբար սպանելու համար: Տուժողի իրավահաջորդները՝ Աղաջանովների ընտանիքը, դեմ է Ենոքյանին ազատ արձակելուն։ Հայրը՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովը, մտադիր է այդ հարցով նույնիսկ հանդիպում խնդրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից։

Aysor.am-ը զրուցել է Միքայել Աղաջանովի հետ։

- Պարոն Աղաջանով, դուք բավական երկար ժամանակ Ձեր որդու սպանության քրեական գործի մասին հարցազրույց չէիք տալիս, չէիք խոսում լրատվամիջոցների հետ, բայց վերջին ժամանակներում Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարում եք, թե Մհեր Ենոքյանը ազատ է արձակվում։ Կասե՞ք որքանով են արդարացված Ձեր մտահոգությունները, ունե՞ք ստույգ ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվում։

- Մեր ընտանիքի ակտիվությունը վերջին ժամանակներում պայմանավորված է նրանով, որ մենք ունենք, ըստ երևույթին, տեղեկություն այն մասին, որ սկսվել է համաներման գործընթաց նաև ցմահ բանտարկյալների նկատմամբ։ Նրանցից ընտրել են Մհեր Ենոքյանին որպես նաև մի անձ, որը վստահություն է ներշնչում և որի հետ մեր նոր ղեկավարությունը կապում է մեր երկրի հետագա զարգացումը։ Ես և իմ ընտանիքի անդամները չենք ընդունում ոչ մի փորձ Մհեր Ենոքյանին ներելու համար։ Ես հստակ չգիտեմ՝ որ փուլում է գտնվում այդ հարցը։ Մեր տվյալներով, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացությամբ այդ որոշումը փոխադրվել է վարչապետի մոտ։ Ինչ է այնտեղ կատարվում, չգիտեմ։ Դրանով է պայմանավորված մեր ակտիվությունը։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ հրեշը արդարացվի։ Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է վարչապետին թյուրիմացության մեջ դնեն։ Բոլոր դեպքերում վարչապետի շուրջ գտնվող մարդիկ կարող են իրեն ոչ օբյեկտիվ, ոչ ստույգ ինֆորմացիա տրամադրել։

- Ո՞ւմ նկատի ունեք։

- Խոսքը Զարուհի Մեջլումյանի մասին է, որը լրագրող է, ու հիմա նա ամուսնացել է այդ Մհեր Ենոքյանի հետ և իհարկե, ուզում է արդարացնել, որ իր անձնական հարցերը նույնպես լուծվեն։ Մենք դա չենք ընդունել ու երբևիցե չենք ընդունի։ Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ կարո՞ղ է մենք ներենք։ Ո՛չ, մենք մեր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ երբևիցե չենք փոխի, որովհետև Մհեր Ենոքյանը մեզանից խլեց ամենաթանկը, ինչ ունեինք՝ մեր որդուն։ Սա նախապես պլանավորված, գումար վաստակելու նպատակով մի գործողություն էր, որն ուղղված էր դասընկերոջ դեմ, մի մարդու դեմ, որի հետ դու ամեն օր վեց ժամ անց ես կացնում։ Այդ ամբողջ գործողությունը հիմնված էր վստահության վրա։ Տղաս վստահեց այդ Մհեր կոչեցյալին, հրավիրեց իրենց տուն։ Բայց ինչո՞ւ որոշեց, որ բժշկական ինստիտուտի պրոֆեսորը, դասախոսը կարող է իր ուզած գումարը որդու դիակի դիմաց տա։ Դրանից հետո խոսել ներման մասին, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք, հնարավոր չէ։

- Ենոքյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները պնդում են, որ ինքը մեղավոր չէ, նույնիսկ արդարացման հասնելու հույս ունեին։ Ի՞նչ կասեք, ինչի՞ հիման վրա է նման պնդումը։

- 1996-ին դատ է տեղի ունեցել, ես, իմ ընկերները, հարազատները ներկա ենք եղել այդ դատին։ Այնտեղ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դու ինձ համոզել ես, որ այդ ձևով պետք է գումար վաստակենք, կիսենք։ Ասել է նաև, որ մի երկու ամիս փնտրել են մի մարդ, որը կարող է հարստացնել ու կանգ են առնում որդուս վրա։ Նրանք երկուսով էին։ Տղաս ամբողջությամբ դանակահարված էր, մի քսան-քանի տեղից։ Իսկ մեղադրյալների վրա ոչ մի վնասվածք չկար։ Նրանք նստացրել են մահճակալի վրա ու հետևից «ռազվադնոյ կլյուչով» հարվածել են որդուս։

- Դուք Ձեզ համար պարզե՞լ եք, միայն ֆինանսական պահա՞նջ է եղել։ Ինչու եմ հարցնում, քանի որ խոսվում էր սպանության նաև կրոնական, ազգային հողի վրա վարկածի մասին։

- Բոլորովին։ Մենք բոլոր կողմերից հայ ենք, մեր արմատները հայ են։ Ուրիշ բան է, որ ես Երևանում չեմ ծնվել, իմ հայրը, մայրը հայ են ապրել են Թիֆլիսում։ Հիմա ամեն ինչ էլ կասեն։ Բայց ես չեմ ուզում քննարկել, որովհետև այդ ամենն աբսուրդ է։ Կա փաստ՝ ինձ զրկել են իմ որդուց։ Ես պրոֆեսոր եմ, աղջիկս նույնպես, մյուս աղջիկս ԱՄՆ-ում է, դարձյալ նույն ձև։ Երևի տղաս էլ պետք է դառնար պրոֆեսոր, բայց նա զրկեց մեր ընտանիքը, Հայաստանը պայծառ, պիտանի մարդուց։ Ես չեմ պատկերացնում Մհեր Ենոքյանի հետ մի քաղաքում ապրելը, չեմ պատկերացնում։ Աղջկաս հասակակիցներն ասում են՝ եթե նա դուրս գա, մենք կվախենանք մեր երխաներին դուրս թողնել փողոց, որովհետև չգիտենք՝ ինչ կարող է բերել մեր գլխին։ Նա այնպիսի անձնավորություն, որից ամեն ինչ սպասելի է։

- Դուք չեք կարծո՞ւմ, որ 20-ից ավելի տարիների ընթացքում գուցե նա փոխված լինի։

- Գիտեք, ես շատ քիչ եմ հավատում, որ բանտում նստած մարդը փոխվում է։ Ինձ թվում է՝ նա բանտում ավելի կատարելագործված կլինի։ Նա խելոք մարդ է, նա ունի կամքի մեծ ուժ, որովհետև եթե չունենար, կկործանվեր։ Բայց տեսնում եք, գնաց այնտեղ ավարտեց մեկ այլ բուհ, ամուսնացավ, գրքեր է գրում։ Այսինքն՝ նա ուժեղ մարդ է, նա, հակառակը, կարող է այնտեղ ինչ-որ նոր ձևեր մշակի ... Եթե նորմալ մարդ լիներ, կշարունակեր սովորել բժշկական համալսարանում, կավարտեր, կաշխատեր հոր ստամատալոգիական կլինիկայում։

- Նորմալ համարո՞ւմ եք այն, որ Մհեր Ենոքյանը չի ընդունում իր մեղքը, բայց իրեն ներում են։

- Նորմալ չէ դա։ Ես ասում եմ՝ ինչու եք այդքան մարդկանց մեջ ընտրել սրան։ Մարդիկ, ովքեր մոտ են կանգնած այդ բանտարկյալներին, ասում են՝ սա ամենավտանգավոր, ամենաչսիրված անձնավորությունն է բոլորի մեջ։ Խելոք մարդը, եթե նրա խելքը ուղղված է հանցագործ ուղղությամբ, նա կրկնակի վտանգավոր է դառնում։ Սա այսքան տարի մարդկանց տարավ-բերեց, չգիտեմ ինչ համոզեց ու հիմա խաբելով ստանում է ազատություն ու ցույց կտա, որ ճիշտը ինքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լրահոս
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Հրապարակ». ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները «Փաստ». Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում «Փաստ». Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից «Ժամանակ». Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan