Աղաջանովները դիմելու են դատարան՝ ընդդեմ Մհեր Ենոքյանի կնոջ

Աղաջանովները դիմելու են դատարան՝ ընդդեմ Մհեր Ենոքյանի կնոջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: 1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները դիմելու են դատարան՝ Ի. Աղաջանովի սպանության համար մեղադրվող Մհեր Ենոքյանի կնոջ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն։

«Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։

Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝

1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաև չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը՝ խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։

2. առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությո՞ւնը։ Միայն որովհետև իրենք ամուսիններով այդպես են կարծում», -Facebook-յան իր էջում գրել է Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։

Ելենա ԱՂԱՋԱՆՈՎԱ

Հետևեք մեզ նաև Telegram-ում