«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ՀԱԿ ակտիվիստները կիրականացնեն հերթական ցույցը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները մայիսի 31-ին բողոքի ակցիա կանցկացնեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության’ տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին’ ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,-ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում