ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, այսօր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի միջև հանդիպում: 

Հաղորդագրության համաձայն, բարեկամական և կառուցողական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում