ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
16/01/2019 19:11
Նմանատիպ
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:
Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին՝ ժամը 11:00-13:00:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում