Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է երկրորդ խաղում
18/01/2019 15:08

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը Լիբանանում՝ մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ:
Մեր հավաքականը հաղթել է 7:1 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը (2 գոլ), Խաչատուր Միքայելյանը և Տիգրան Վարդանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում