Ուղեղում հայտնաբերել են արդարության գոտի

Արդարադատության զգացումը ոչ թե անձի որակ է, այլ ուղեղի որոշ հատվածի ակտիվություն:

Այս եզրահանգամանն են եկել ԱՄՆ- ի և Իռլանդիայի նեվրոպատոլագները: Նյուարկայի համալսարանի գիտնականները՝ Ջոն Օ’ Դոերտի գլխավորությամբ, բացահայտել են, որ ուղեղի որոշ հատվածներ ակտիվ են, երբ դրսեւորվում է յուրաքանչյուր տեսակի անարդարություն, անկախ այն հանգամանքից այն ուղղված է դեպի սուբեկտը, թե բխում է հենց նրանից:

Նրանք էկսպերեմենտալ ճանապարհով բացահայտել են ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվանում են բարոյական նորմերը խաղտելու ժամանակ:

Էկսպերիմենտի համար հետազոտողները հրավիրել էին 40 կամավորների: Մասնագետները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ մասնակիցների մոտ արձանագրել էին ուղեղի ակտիվ կետերը, որոնց միջոցով հետևելու էին ուղեղի աշխատանքի ընթացքին: Էքսպերեմենտի ժամանակ մասնակիցները պետք է խաղային հատուկ խաղ՝ հիմնված անարդարության, խաբեության գործոնի վրա, որի ժամանակ, որևէ անարդար գործողության դեպքում, անմիջապես ակտիվանում էր նրա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու էր հետազոտման արդյունքներն ապահովելու գործընթացին:

Այսպիսով, անարդարադատության զգացումը ոչ թե անձի որակ է, այլ ուղեղի որոշ հատվածի ակտիվություն, ինչը ոմանց մոտ, մի գոցե, բացակայում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում