AM | RU
USD
EUR
RUB

Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել...

 

«Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»։ Ուրեմն էս միտքը ՀՀ նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարցազույցից է, որն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով` http://yelaket.am/?p=47363&l=am

Ավելի վաղ՝ 2017թ.-ին, ազգայնականության հետ կապված նման «պայծառ միտք» էր արտահայտել ներկայումս ԱԺ փոխնախագահ, այն ժամանակ դեռ «սովորական» պատգամավոր՝ Լենա Նազարյանը, lragir.am-ին տրված մի հարցազրույցում՝ կապված ԸԲ օրենքի հետ։

Մեջբերում եմ. «Եթե փորձենք վերլուծել ընտանեկան բռնության պատճառները, ապա կտեսնենք, որ դրանց հիմքում հենց այն հետադիմական, քարանձավային ու մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող ազգային ավանդույթներն ու սովորույթներ են, որոնք սնում են գենդերային կարծրատիպերը, բռնության մշակույթը և տղամարդու չհակակշռված իշխանությունը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»։

Բովանդակությամբ շատ չտարբերվող մտքեր էին արտահայտել նաև Արարատ Միրզոյանը, ում օգնականն էր տխրահռչակ Կարպիսը Փաշոյան, Գայանե Աբրահամյանը՝ «Հոդված-3» ակումբից՝ ներկայումս դարձյալ ԱԺ պատգամավոր, Լարան Ահարոնյան՝ ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այլք։

Էն, որ Սորոսի ֆոնդը ֆինանսավորում է կոնկրետ դեմքերի և կոնկրետ թեմաներ, որոնք առնչվում են Ընտանիքին, Ազգ-Բանակին (եւ Բանակին ընդհանրապես), Հայ Եկեղեցուն, Ավանդույթներին, Ազգային մտածելակերպին... (մի խոսքով՝ թեմաներ, որոնց վրա խարսխված է ոչ միայն մեր Պետականությունը, այլ նաև Ազգային Անվտանգությունը), էդ մասին բազմիցս եմ գրել՝ ցույց տալով թե՛ ֆինասնավորման փաստերը, և թե՛ էդ դեմքերի գործունեության որոշ մանրամասներ ու նրանց փոխադարձ կապը։

Կոնկրետ էս հոդվածում, Հովհաննեսն ինքն էլ չի թաքցնում, որ ֆինանսավորում է ստացել Սորոսի ֆոնդից, ի թիվս այլոց։

Մասնավորապես, 2012-2013թթ-ի համար, Հովհաննեսը գրանտ էր ստացել Սորոսից՝ Կրոնական և կրթական թեմաների հետ կապված (նկարը կից)։ Այնուհետև, ինչպես ինքն է նշում Ստեփան Դանիելյանի, ոմն Աֆթանդիլյանի (էս վերջինի գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ, կփաստեն, որ էնպիսի տպավորություն է, թե միայն հայ կամ ազգ բառերնն իր մոտ հնչեցնելը բավարար է, որ լուրջ ցնցումների մեջ ընկնի) և այլոց հետ աշխատել են մի հետազոտության վրա, որը լույս է տեսել գրքույքի տեսքով։

Նախ մի կողմ թողնենք էն էլեմենտար հարցը, թե ինչու են հենց այդ մարդիկ աշխատել այդ հետազոտության վրա, ու ընդհանարպես, ի՞նչ տրամաբանությամբ են հենց հատկապես է՛ս մտածողությամբ ու է՛ս «արժեքների» տեր մարդիկ ընտրվում էդ գործերի համար։

Եւ իսկապես, 2013թ. է թվագրված հենց Սորոսի կայքում հրապարակված «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՎՐԱ» աշխատությունը, որը հեղինակել են Հ.Հովհաննիսյանը և Ա. Դավթյանը։ Հետազոտության նպատակի մասին նշված է, թե խնդիր կար պարզել, այդ առարկայի ազդեցությունը սերունդի հանդուրժողականության մակարդակի վրա։ Եւ որպես եզրակացություն, նշել են, թե երեխաները, էդ առարկայով պայմանավորված բավականին անհանդուրժող կեցվածք են դրսևորել։ (Ըստ իրենց, մեր առանց այդ էլ հանդուրժող ազգը պիտի էլ ավելի հանդուրժող լինի...)։

Որպես խնդիր են ներկայացրել նաև այն հանգամանքը, որ «Դասագրքերի տարբեր հատվածներում հեղինակների կողմից փորձ է կատարված ձևավորել դրական վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ազգայինի ու կրոնականի նույնականացման, ինքնության մեջ կարևորագույն բաղադրիչ դերի հատկացման և այլ միջոցներով» (և սա էն դեպքում, երբ Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերն ամրագրված է սահմանադրությամբ): Եւ առաջարկում են, որպեսզի «- Դասագրքերը պետք է կարողանան միավորել մարդու իրավունքները կրոններին և հավատքներին վերաբերող խնդիրներին (ինչպիսիք են կրոնի և արտահայտման ազատությունը), ինչպես նաև խաղաղության տարածումը (օր.` կոնֆլիկտների լուծմանը և կանխարգելմանն ուղղված կրոնների և հավատքների կարողությունը):

Նրանք մտահոգություն են հայտնում նաև, որ դասերին իրենց նեղված են զգում Եհովայի վկաները, որոնք, ի դեպ, հրաժարվում են զենք բռնել և մասնակցել պետության պաշտպանությանը (հավանաբար՝ դարձյալ «խաղաղասիրական» նկրտումներով)։

Իհարկե, այլևս զարմանալու չէ, որ նույն Հովհաննեսը, որ մտահոգ է Եհովայի վկաներով, Բուն ՏՎ-ում (Boon TV) հաղորդում են անց կացնում Հրանուշ Խառատյանի հետ՝ «Կրոն և աղանդ» թեմայով։ Նույն Հրանուշի, որը դեռ 2004 թվականին Եհովայի վկաներին պետականորեն գրանցելու համար դոշ տվող №1 դեմքերից մեկն էր։ Ընդ որում, փաստորեն, թե՛ Հովհաննեսը, թե՛ Խառատյանը և թե Բուն ՏՎ-ին (Գեմաֆին Գասպարյան) Սորոսի ֆոնդից օգտվողներ են (նկարները՝ կից)։ Հոդվհաննեսի նշած Ստեփանը Դանիելյան, որը նաև Խառատյանի «քիֆերից» է, ևս հետ չի մնում՝ ոչ Սորոսից ստացած գրանտներով, ոչ էլ՝ «Հայրենասիրություն ու Եկեղեցի» թեմաներով «փայլատակելուց (դարձյալ՝ կից նկարները)։ Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ դավանաբանական թեմաներով իր «հետազոտությունները» հրապարակելու համար համագործակցությունը MedaLab-ի հետ է, որն էլ իր հերթին հանդիսանում է Սորոսի ֆոնդից հաճախակի օգտվող «լրատվականներից» (քարոզչականներից) մեկը, ընդ որում, առանձնակի տեղ է հատկացնում հոմոսեքսուալիզմին և լգբտ թեմաներին, ինչպես նաև՝ զբաղված է Հայկական Ավանդական Ընտանիք ու Հայ Առաքելական Եկեղեցի ծաղրելով (փաստերը՝ կից)։ Բուն ՏՎ-ի, Գայանե Աբրահամյանի և այլոց ֆինանսավորվող ապազգային պրոպագանդային բազմիցս անդրադարձել եմ (ովքեր չեն հիշում՝ մի քանի կից նկար)։

Մի առիթով էլ գրել էի, թե ինչպես է Ստեփանը, օգտագործելով մանիպուլյացիոն մեխանիզմ, հանրության մոտ առկա քաղաքական դժգոհությունը տրանսֆորմացնում ու ձևափոխում՝ «հայ ազգից զզվելու» համար պատճառաբանության (դարձյալ կից նկարը)։

Էսքանից հետո, որևէ բանական, առողջ մտածող մարդու մոտ դեռ կասկածներ մնու՞մ են, որ սրանք կազմակերպված, հստակ ֆինանսավորում և կոնկրետ ծրագիր ունեցող թիմ են, որոնց գործունեության թիրախներն են Հայ Ազգի և Պետականության Անվտանգության կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող՝ Բանակը, Եկեղեցին, Ընտանիքը, Ավանդույթներն ու Արժեքները (Ազգային Մշակույթը)...

Էս շարքին կարելի էր շատերին ավելացնել, շատ շատերին, օրինակ Արևիկ Անափիոսյանին, որը նույնպես Սորոսից հաճախակի օգտվողներից է, և ինքն էլ առիթը բաց չէր թողնում՝ թե՛ կրոնի, ու թե՝ Գանդիի (յանի «խաղաղասիրական») սկզբունքներից խոսելու...

Բայց աբսուրդն էն չի, որ շատերն իրենց էշի տեղ դնելով, ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել էս հանգամանքը ու տեսնել ակնհայտը։

Հարցն էն է, որ էս մարդիկ, նույնիսկ բաց տեքստով ցույց տալով Հայ ազգի, հայկականի հանդեպ իրենց զզվանքը, հանդգնում են հայտարարել, թե Հայաստանում անհանդուժողականության մթնոլորտ է և, որ պետք է մտնեն դպրոց ու երեխաների հետ աշխատեն...

Ուրեմն, եթե Հայաստանում կան անհանդուրժողներ, էդ առաջին հերթին դուք եք, դուք՝ որ չեք թաքցնում ձեր զզվանքը հայկականի, ավանդույթների, ազգայինի հանդեպ, դուք՝ որ թիրախավորել եք բանակը, եկեղեցին, ընտանիքը, ազգային արժեքները...

Ի՞նչ անհանդուրժողականության մասին եք խոսում, երբ ձեր ակնհայտ հակահայկական ապազգային գործունեությամբ հանդերձ ստացել եք օրենսդրական և կառավարական լծակներ։ Դուք, որոնց գործունեության համար, թերևս Ադրբեջանը կարող էր պարգևատրել, էսօր հնարավորություններ եք ստացել Հայաստանում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև ազդել կրթական պրոցեսի և ծրագրերի բովանդակության վրա։

Իսկ էս ամբողջ աբսուրդի թատրոնի կուլմինացիան էն է, որ սրա մասին քաջատեղյակ են նաև պատկան մարմինները։ Ավելին, նույնիսկ հատուկ քննչական ծառայության պետի եղբայրը՝ Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահն է...

Էսքանից հետո, սրանց մնում է միայն հանդես գալ նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության անվանումը փոխելու՝ «Հայատյացների Հանրապետություն» կամ «Հայաստանի Սորոսյան Գրասենյակ» տարբերակով...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

No photo description available.

Image may contain: 1 person, text

Image may contain: one or more people, people sitting and text

Image may contain: text

 

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 2 people, people sitting and text

No photo description available.

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: one or more people, tree, sky and outdoor

Image may contain: 1 person, text

Image may contain: text

 

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: 1 person, text

Image may contain: 3 people

Image may contain: text

 

Լրահոս
Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Տեսանյութ Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan