Հովիկ Աբրահամյանն ընդհատում է Գ. Ծառուկյանի խոսքը (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանը մասնակցում էր Սարդարապատի տոնակատարությանը: 

Պատասխանելով լրագրողների հարցերին’ Ծառուկյանը խոսել է  օրվա խորհրդի մասին: «Հզորություն, բարեկեցություն, կարգուկանոն, բարագավաճում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ոչ կոալիցիոն ուժերից ոչ մեկը չկա, բացի ԲՀԿ-ից’ Ծառուկյանը ասել է, որ պետք է նրանց հարցնել, թե ինչու չկան: 

«Արդյո՞ք օգնելու է կարկտահարությունից տուժած գյուղացիներին»’ Henaran.am-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդը հիշեցրել է,  որ իրենց խոսքը գործ է:

Գ. Ծառուկյանի հետ հարցազրույցը ընդհատվել է, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միջամտել է խոսակցությանը: Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում