Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա
31/01/2019 17:13
Նմանատիպ
Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում