AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մեր պատուհանից: Պարգևավճարներ և պահված վերարկու

 

Վերարկու՞ն է, որ քեզ պիտի գեղեցկացնե

Շաբաթվա մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմամբ։ Միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դվին» հյուրանոցում, ներկա էին ՀՀ և Արցախի ղեկավարությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին դիմեց շնորհավորական ուղերձով, իր խոսքում ևս մեկ անգամ հավաստելով հայոց բանակի անկրկնելի դերն ու նշանակությունը։

Image result for Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ« 27 Õ¡Õ´ÕµÕ¡Õ¯Õ¨

Սովորաբար նման փակ, դահլիճային ու «ընտյալներից» բաղկացած միջոցառումներն ունենում են զուտ արարողակարգային բնույթ և ընթանում են առանց որևէ հիշարժան դրվագների, սակայն միջոցառման «աղն» ակամայից դարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր տխրահռչակ վերարկուով։ Պետք էր ինքնուրույն հագներ վերարկուն, թե՞ անվտանգության աշխատակցի օգնությամբ, դարձավ լայն քննարկման առարկա։

Image result for վերարկուն Արարատ Միրզոյան

Կուշտն ի՞նչ գիտի՝ սովածն ինչ է (վրիպու՞մ, թե մտածելակերպ)

Պետական պաշտոնյաների, հատկապես երբ նրանք իշխանության են գալիս «հեղափոխությունների» արդյունքում, ոչ միայն պահվածքը, այլ նաև խոսքն է հանրության ուշադրության կենտրոնում։ Ցանկացած քայլ, ցանկացած նախադասություն կարող է առաջացնել լայն արձագանք, ուստի պաշտոնյաները պետք է առավելագույնս զգույշ լինեն իրենց խոսքում, եթե իհարկե խոսքը ոչ թե սոսկ վրիպում է, այլ բառացիորեն մատնանշում է այն արտաբերողի մտածելակերպը։

Խոսքի առումով նույնպես շաբաթն «աղքատ» չէր։ Օրինակ՝ բավականին արտառոց էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի դիրքորոշումը աղքատության խնդրի վերաբերյալ։

Image result for աղքատի հոտը

Դիտարկմանը, որ աղքատությունը երկրում չի կրճատվել, ԱԻ նախարարը հավաստիացրեց՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի»։

Նախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ իրականում աղքատությունը կրճատվել է, բայց քանի որ «հարստացած» աղքատի վրայից դեռևս շարունակում է գալ աղքատի հոտը, ապա տպավորություն է, որ աղքատությունը դեռևս նույն աստիճանի է, ինչ նախկինում։

Սա իհարկե որպես կատակ, իսկ ավելի լուրջ, կառավարության անդամը կոնկրետ ու շատ առարկայական խնդիրներին պետք է պատասխանի ոչ թե ժողովրդական ասացվածքներով, այլ հստակ ու շոշափելի առաջարկներով ու ծրագրերով, հակառակ դեպքում ժողովրդական մի այլ խոսք էլ կա․ «կուշտն ի՞նչ գիտի՝ սովածն ինչ է»։

Սակայն այնպես չէ, որ աղքատության դեմ քայեր չեն ձեռնարկվում։ Իհարկե քայլեր արվում են ու այդ քայլերը սկսվել են ոչ ավել, ոչ պակաս գործադիրի անդամների ֆինանսական վիճակը բարելավվելուց, պարգևավճարների տեսքով։

Խնդիրն այն աստիճանի հնչեղություն ստացավ, որ ՊԵԿ նախագահը (ով բացի կառույցի այլ աշխատողներից, միայն ինքն իրեն 8 ամսվա ընթացում պարգևատրել էր 14 միլիոն դրամով) հրավիրվեց ԱԺ պարզաբանումներ տալու։

Image result for պեկ նախագահ պարգեւավճար

Թե ի՞նչ պարզաբանումներ տվեց, այդպես էլ մնաց անհայտ, սակայն հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց, որ ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը 2019 թվականին կրճատվել է կիսով չափ։

Սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծես մի փոքր այլ մոտեցում ունի պարգևավճարների վերաբերյալ։ Ըստ փոխվարչապետի՝ մասնավոր սեկտորի համեմատ պետական համակարգն անմրցունակ է։

«Պետք է անկեղծ լինենք մեզ հետ` հստակ արձանագրելով, որ մասնավոր սեկտորի հետ պետական համակարգը` նույն գործառույթներով, նույն հաստիքներով, ուղղակի անմրցունակ է, մասնավոր սեկտորում նույն հաստիքներով աշխատավարձերը շատ ավելի բարձր են, հետևապես խոսքը միայն ղեկավար կազմերի մասին չէ, միջին կլասի մասնագետների, նույնիսկ զուտ կատարողների, սկսնակների մասին է, ընդհանուր համակարգում աշխատավարձերի մակարդակը շատ ցածր է, օպտիմալացման հիմնական նպատակը լինելու է աշխատավարձերի մակարդակը բերել-հասցնել գոնե մասնավորի հետ փոքր-ինչ մրցունակ լինելու շեմին, սա չի նշանակում, որ մենք հասնելու ենք հավասար չափի, բայց գոնե որոշակի հավելյալ արտոնություններ ստանալը ևս հնարավորություն կտա, որ պետական համակարգից լավագույն կադրերը չհեռանան, նրանց կարողությունները պահպանվեն պետական կառավարման համակարգում, զարգանան, իրենց հետևից բերեն նաև երկրի զարգացումը, որովհետև կադրերից կախված է գրեթե ամեն ինչ»,- ասել է պարոն Ավինյանը:

Ինչ խոսք, պարոն Ավինյանը միանշանակ ճիշտ է, եթե մարդն աշխատում է, ապա իր աշխատանքի դիմաց պետք է ստանա այնպիսի աշխատավարձ, որը հնարավորություն կտա արժանավայել կյանքի։

Բայց մասնավորի հետ համեմատվելու համար անհրաժեշտ է շեշտել մի շատ կարևոր տարբերություն։ Մասնավորն իր աշխատավարձերը վճարում է սեփական եկամուտների հաշվին, իսկ պետական համակարգի ու պաշտոնյաների աշխատավարձերը գոյանում են վճարված հարկերից, այլ խոսքով նրանց վճարում են հարկատուները։

Եվ եկեք համաձայնվենք, որ այդ նույն հարկատուների շնորհիվ իշխանության գալուց անմիջապես հետո մտածել սեփական բարեկեցության մասին, կարող է առաջացնել հարկատուների դժգոհությունը։

Բայց եթե Ֆելիքս Ցոլակյանի մոտեցումը արքատության խնդրի վերացման վերաբերյալ կարելի է համարել սոսկ ոչ ճիշտ համեմատություն, այլ խոսքով վրիպում, ապա ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի մոտեցումը «Հարկային օրենսգրքում» փոփոխություններին ավելի շատ մտածելակերպ է։

Վերջինս փաստաբանների մասնակցությամբ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է.

«Եթե փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են չէ՞ օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, հանցագործները, որոնք ևս դիմում են փաստաբանական ծառայությունների։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործին»։

Նման մոտեցումը առաջացրել է քննարկմանը ներկա փաստաբանների դժգոհությունը։ Փաստաբան Նորիկ Նորիկյանը panorama.am-ին տված հարցազրույցում շեշտել է․ «Կարծում եմ, ուղղակի խայտառակություն է, որ Հայաստանի նոր կառավարությունը ներկայացնող նման անձնավորություն կա, կարևորագույն պաշտոն զբաղեցնող մարդ, ով այդպիսի տարրական պատկերացում ունի անմեղության կանխավարկածի, անձի պաշտպանության իրավունքի, ՀՀ Սահմանադրության, դատական պաշտպանության իրավունքի և ընդհանրապես ՀՀ օրենսդրության մասին»։

 

Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր
(վրիպու՞մ, թե մտածելակերպ)

Թե խոսքով և թե գործով այս շաբաթ կրկին առանձանում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ կոնկրետ առարկաների դեմ «պայքարելով», նախարարը հետապնդում է ավելի շատ քաղաքական նպատակներ։ Օրինակ շախմատը ասոցացվում է նախկին իշխանությունների հետ ու պարզվում է, որ արդեն կան ծնողներ, ովքեր բողոքում են այդ առարկայից և ոչ միայն շախմատից։

Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է․ «Մինչև 2023 թ-ն ունենալու ենք առարկաների նոր ցանկ, և բոլոր առարկաները վերանայվելու են, քանի որ կան բողոքներ եկեղեցու պատմության, ռազմագիտության, հայ ժողովրդի պատմության առարկաների հետ կապված»:

Զարմանալի «զուգադիպությամբ», թվարկված երեք առարկաները ունեն մեկ կարևոր ընդհանրություն։ Նրանք կարևորագույն գործոն են ոչ միայն ազգային ինքնության պահպանման, այլև պետականության ամրապնդման գործում։

Հետաքրքիր է ԿԳ նախարարը նույն ջանասիրությամբ կարձագանքե՞ր, եթե բողոքներ լինեին օրինակ՝ քիմիայից, ֆիզիկայից և մաթեմատիկայից։

Ուշագրավ է նաև Արայիկ Հարությունյանի մտքերը հոգևորականության մասին։

Image result for արայիկ հարությունյանը քահանային

Ըստ «Առավոտ»-ի, լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում նախարարն իր հասցեին հնչող քննադատություններին, պատասխանել է․ «Երբ որ դու գործ ունես մի մեծ համակարգի հետ որտեղ տարբեր խմբերի ու մարդկանց շահեր են բախվում, մանավանդ հիմա մամուլն ազատ է, սոցցանցերն ազատ են, յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել, նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա իր անտեղի ու անկիրթ գրառմամբ կարող է ալեկոծի մամուլը, ուրեմն կլինեն նման արձագանքներ․․․»:

Սա ըստ էության գնահատական է ոչ միայն հեռավոր գյուղի քահանային, այլ առհասարակ հեռավոր գյուղերի բնակիչներին։ Նման միքտ արտահայտող մարդը ենթագիտակցորեն մտածում է, որ հեռավոր գյուղում բնակվող ու աշխատող մարդիկ (քահանաները աշխատելով հեռավոր գյուղերում, պարտադիր չէ, որ լինեն այդ գյուղի բնակիչ, այլ պարզապես կարող են տվյալ ժամանակում իրականացնել հոգևոր ծառայություն տվյալ վայրում), անկիրթ են ու իրենց կրթական ցենզով և մտահորիզոնով ցածր են իրենից։

Հավանաբար հենց այս «հակամարտության» կոնտեքստում էլ մասամբ կարելի է գտնել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման դրդապատճառները Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։


Երդվեցին․․․կեսը

Շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև կառավարության անդամների երդման արարողությունը ՀՀ նախագահի նստավայրում։

Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Սակայն հարկ է նշել, որ երդման արարողությանը մասնակցում էր կառավարության ոչ ամբողջական կազմը (բացակայում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը)։ Բացի այդ դեռևս վերջնական ճշտված չէ կառավարության ամբողջական կառուցվածքը։

 

Ուտել ցորեն հաց, խմել այծի կաթ, ապրել ինչպես Ռոբինզոն

Իհարկե, բացի երդվողներից, եղել են նաև պաշտոնյաներ, ովքեր հրաժեշտ են տվել իրեն աշխատանքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոններից ազատվել են Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արտավազդ Բարսեղյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը և Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը։

Պաշտոն ստանձնելն ու պաշտոնանկ լինելը շատ նորմալ ու օրինաչափ երևույթներ են։ Ցանկացած մարդ, որը նշանակվում է որևէ աշխատանքի, անպայման մի օր հրաժեշտ է տալիս իր պաշտոնին։

Վաղուց անցել են խորհրդային ժամանակները, երբ հաճախ մարդն իր զբաղեցրած պաշտոնն ազատում էր միայն մահվան դեպքում։

Սակայն այս պաշտոնանկություններից թերևս կարելի է առանձնացնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի աշխատանքից ազատվելու փաստը։ Ըստ «Ժողովուրդ» թերթի տվյալների, նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը։

Image result for ավետիք էլոյան

«Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն Էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները:

Նա 2002-ից ԱՄՆ-ում է ապրում, աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով: Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների: Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլև ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել»,-գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ով պարգևատրվի, ով դառնա գործազուրկ

Գործազրկության շղթան կարելի է ավարտել «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության լուծարմամբ։ Որոշումը կայացվել է Կառավարության հունվարի 31-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2016թ-ից Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ անալոգային հեռարձակում իրականացնող «Շիրակ» հեռուստառադիոընկերությունը չի կարողանում ապահովել լայն լսարան։

Սուն որոշումն առաջացրել է հեռուստաընկերության շուրջ 55 աշխատակիցների դժգոհությունը։

Մենք ենք ու Գերմանիան

Շաբաթը կարելի է ամփոփել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցով Գերմանիա։ Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հանդիպել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրենին։ Այնուհետև ՀՀ վարչապետը և Քյոլնի քաղաքապետը քննարկել են ՏՏ և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Սփյուռքի նախարարության կառուցվածքային փոփոխություններին, նշելով, որ Հայաստանը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան:

Փաշինյանը Քյոլնից ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի բարձագույն ղեկավարության, մասնավորապես՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Image result for ՀՀ վարչապետը և Մերկելը

Պատասխանելով լրագրողների հարցին, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ ընդգծել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից` այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները:

Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Զելենսկու կուսակցությունը նոր Ռադայում կարող է 237 տեղ ստանալ Օդի ջերմաստիճանը կնվազի Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու Արցախի նախագահը նշանակումներ է կատարել Ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները մինչև հաջորդ տարվա սկիզբը կլինեն Հայաստանում Հավատացած ենք, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԵՄ դեսպան Սպասվում է հրդեհավտանգ եղանակ Մարտական դիրքում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դին Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan