Կառավարությունը հավանություն է տվել անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է’

– անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը,
– ՀՀ ազգային վիճծառայության «Միջազգային համադրումներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը։

Կառավարությունը հավանություն է տվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական արձանագրության փոփոխության, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման, Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Կառավարության որոշմամբ մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Սոֆտեքս» ՍՊԸ-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում