Նոյեմբերյանցի գրողը, ռեժիսորը իր կամքով հաղթել է քաղցկեղը

Նոյեմբերյանցի գրողը, ռեժիսորը իր կամքով հաղթել է քաղցկեղը

Այսօր՝ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է : Այսօր հանդիպեցինք նոյեմբերյանցի գրող, ռեժիսոր, ազատամարտի վետերան Սամվել Բեգլարյանի հետ: Նա Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավարն է, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսորը: Նա ՀԳՄ աջակցությամբ նոր է տպագրել է իր «Էսսեներ» գիրքը:

Ս. Բեգլարյանը քաղցկեղը բուժելու մասին ասաց. «Պետք է պայքարել եւ հավատալ: Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են»: Նա համարում է, որ իր հիվանդությանը հաղթել է իր կամքը: Նա դրանից հետո Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում բեմադրել է «Եզոպոս» պիեսը, ուր խաղացել է Եզոպոսի դերը: Այդ ներկայացումն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Ներկայումս նա նախապատրաստում է 2 պիեսների բեմադրությունը, առաջիկայում կներկայացվեն Հ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Շաշ բախտավորը» եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված, Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության մոտիվներով «Էլ ուր երթանք, լաո» ներկայացումները:

Ս. Բեգլարյանը դեմ է, որ մշակույթի նախարարությունը միացնում են այլ ոլորտներին, համարելով, որ մշակույթն այնքան մեծ է, որ դրան պետք է միացնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում