Իններորդ դասարանի աշակերտները ապացուցել են Wi-Fi բացասական ազդեցությունը
Նմանատիպ
Էկսպերիմենտը, որը փորձարկել են Դանիայի 9-րդ դասարանցիների վրա, ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Նրանք ապացուցել են Wi-Fi բացասական ազդեցությունը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հղում անելով ABC News-ի, փորձի արդյունքները, կստիպեն ժամանակակից մարդուն վերանայել իրենց կենցաղում անլար սարքերի օգտագործման գործածումը:
Աշակերտների մեջ կատարել են փորձ: Ըստ էկսպերեմենտի արդյունքների, եթե աշակերտները քնում են բջջային հեռախոսները իրենց կողքին, ապա նրանց մոտ հաջորդ օրը նկատվում է դասերի ժամանակ կենտրոնացման բացակայում:
Երկրորդ փորձը կատարել են աշակերտները: Նրանք 2 արկղերում ցանել են կոտեմի սերմեր, մեկը տեղադրել են Wi-Fi-ով սենյակի մեջ, մյուսը սովորական: Սովորական սենյակում, 12 օրվա ընթացքում սերմերը նորմալ ծիլեր են տվել, իսկ Wi-Fi-ով սենյակում’`ոչ:
Նման հետազոտություն կատարել են նաև մոտ երեք տարի առաջ Հոլանդիայում: Այդ ժամանակ հետազոտողները նկատել են, որ քաղաքային բնակավայրերում որոշ ծառերի մոտ նկատվել է ճառագայթում, իսկ նրանց տերևների վրա կա կապարի փայլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում