AM | RU
USD
EUR
RUB

2018-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևավճարները կազմել են ավելի քան 295 միլիոն դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի շուրջ 900 աշխատակիցների պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 295 միլիոն 336 հազար 47 դրամ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Հարցին՝ աշխատակիցներից ո՞վ է ստացել ամենամեծ չափով պարգևավճարը և որքա՞ն է այն կազմել, նշվել է, որ ամենաբարձր պարգևավճարները ստացել են Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների անշարժ գույքի ռեգիստրները` ամսական միջին դրույքաչափի 90 տոկոսի չափով։

Բարձր պարգևավճարներ է ստացել նաև տեխնիկական սպասարկող անձնակազմը (հավաքարար, բանվոր, վարորդ)՝ ամսական միջին դրույքաչափի 89 տոկոսի չափով։

Կոմիտեի ղեկավարի տեղակալները պարգևատրվել են ամսական միջին դրույքաչափի շուրջ 73,9 տոկոսի չափով։

Կոմիտեի ղեկավարի պարգևատրումը կազմել է ամսական միջին դրույքաչափի շուրջ 34 տոկոսը։

Հաշվի առնելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որ հասարակության լայն շերտերի վերաբերմունքից հետո ինքն ապագայում հետևություններ կանի, նաև հետաքրքրվել էինք՝ հետևությունները միայն իրե՞ն, թե ամբողջ անձնակազմին տրվելիք պարգևավճարներին կվերաբերեն։

Ի պատասխան՝ պաշտոնյան նշել է, որ գրառման մեջ հետևությունների մասին ասվածը միայն իրեն է վերաբերելու, քանի որ ամբողջ աշխատակազմին տրվելիք պարգևավճարների մասին հետևությունները վաղուց է արել։

«Ինչպես գրել էի իմ գրառման մեջ, եթե մենք ուզում ենք ունենալ արհեստավարժ ու չկոռումպացված համակարգ, ապա պետք է ամեն ինչ անենք, որ պետական համակարգում աշխատելը լինի ցանկալի և պատվաբեր», - նշել է պաշտոնյան։

Ս.Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հունվարից կիրառման նպատակով 2018 թվականի հոկտեմբեր ամսին Կոմիտեում մշակել են աշխատակիցների խրախուսման նոր կարգ, որի մանրամասները դեռ քննարկվում են։

«Այն ենթադրում է ոչ թե համահարթեցում, այլ արդար բաշխում՝ խրախուսում ըստ աշխատանքի որակի։ Կարգը շուտով կտեղադրվի մեր պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։ Իսկ մինչ նոր կարգի կիրառումը՝ Կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ի վեր՝ իմ հրամանով «անցումային կարգ» է գործել, և խնայողությունների ու հավելյալ մուտքերի շնորհիվ յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 25-90 տոկոսի չափով ֆինանսական խրախուսում են ստացել կոմիտեի բոլոր՝ շուրջ 900 աշխատակիցներ, եթե այդ ամիս չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել», - նշված է Սարհատ Պետրոսյանի գրավոր պատասխանում։

Լրահոս
Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ) Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան Դուք պետք է մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan