Փարիզը Հռոմից հետ է կանչել դեսպանին

Փարիզը Հռոմից հետ է կանչել դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ֆրանսիան Հռոմից հետ է կանչել իր դեսպանին՝ Իտալիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ անհիմն ու կրկնվող հարձակումներից հետո։ Այս մասին տեղեկանում ենք reuters-ից։

Իտալիայի 2 փոխվարչապետներ Մատեո Սալվինին ու Լուիջի Դի Մարիոն վերջին ամիսներին անընդհատ քննադատություններ են հնչեցրել Մակրոնի հասցեին։

«Ֆրանսիան ամիսներ շարունակ եղել է անհիմն ու կրկնվող հարձակումների ու վիրավորական հայտարարությունների թիրախում։ Տարաձայություններ ունենալը մի բան է, իսկ ընտրական նպատակներով հարաբերությունների մանիպուլյացիան՝ մեկ այլ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ այն անվանելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Իտալիայի աննախադեպ հարձակում։

Դի Մարիոն Ֆրանսիային անվանել է Աֆրիկայում աղքատության ստեղծող ու հանդիպել հակակառավարական «դեղին ժիլետների» առաջնորդների հետ, մինչդեռ Սալվինին Մակրոնին մեղադրել է Լիբիայում խաղաղություն հաստատելու համար ոչինչ չանելու մեջ։

Իտալիայի 2 փոխվարչապետները, ովքեր իշխանության են եկել նախորդ տարի, կարծես թե հավատում են, որ Մակրոնի՝ «կրքոտ եվրոֆիլի» վրա հարձակվելով, կարող են մոտիվացնել իրենց ընտրողներին մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախաշեմին։

Իտալիայի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել Ֆրանսիայի՝ դեսպանի ետկանչի որոշումը, սակայն դիվանագիտական աղբյուրն ասել է, որ այն աննախադեպ է՝ 1945թ․-ից ի վեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում