Պուտինը չի սիրում պատմություններ

«168 ժամ» թերթը զրուցել է ՌԴ «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ, որը, մասնավորապես, ասել է.

««Այսօր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պրակտիկորեն անհնար է: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հաճույքով կանդամակցեր միությանը, բայց այստեղ Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնել չի կարելի: Հայաստանը չի կարող մտնել միասնական մաքսային միության մեջ երկրների հետ, որոնց հետ ընդհանուր սահման չունի»»,- ասել է Կոնստանտին Սիմոնովը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կա Վրաստանը, որ միության անդամ չէ, եւ պարզ չէ, թե ինչպես ՀՀ-ն կարող է անդամակցել այդ կառույցին:

Կ. Սիմոնովի խոսքով՝ գազի գնի հարցում Մաքսային միությանը վերաբերող հարցերը չեն կարող վաճառքի առարկա հանդիսանալ: Կա փաստարկ, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, բայց Պուտինը չի սիրում նման պատմություններ, եւ այդ հարցը հետխորհրդային տարածքում պետք է օրակարգից հանվի»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում