Ձմռան գիշեր
10/02/2019 19:47
Նմանատիպ
Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.-
Ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում:
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ – մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ինձ համար չըկա այսօր ու երեկ:
Կեսգիշերն անցավ… Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում…
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ:
Վահան ՏԵՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում