Վերլուծական թռիչք

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է . «Հայ վերլուծական մտքի թռիչքները հիրավի տպավորիչ են’ մեր մեկնաբանները կարողանում են կապել Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները և հարմարեցնել դրանք սեփական տեսություններին: Ընդհանրապես, աոանց մեծ ճիգերի ամեն ինչ կարելի է բխեցնել ամեն ինչից: Վերցնենք ցանկացած երկու իրադարձություն: Օրինակ’ այս շաբաթ Հայաստանում կրկին կարկուտ է տեղացել, իսկ Բոլոնիայի համալսարանում հայտնաբերվել է հրեաների սուրբ գրբի’ Թորայի հնագույն օրինակներից մեկը: Ուզո՞ւմ եք իրար հետ կապեմ այդ երկու տեղեկատվությունները: Քանի որ հրեաների սուրբ գրքերում գրված է, որ իրենց ազգը պետք է տիրի ամբողջ աշխարհին, հրեաները դա անում են ուրիշ ազգերի, մասնավորապես, թուրքերի միջոցով: Եվ ահա, Թորայի պահանջներին համապատասխան, նրանք հրահանգել են թուրքերին, որպեսզի վերջիններս կարկտային ամպերը քշեն դեպի Հայաստան, ինչի հետևանքով էլ մեզ մոտ կարկուտ եկավ: Ինձ թվում է’ այս իմ «վերլուծությունը» լիովին տեղավորվում է Հայաստանում «մասոն բռնողների» տրամաբանության մեջ: Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին չի մասնակցել Բիշբեկում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Թե ներկայիս, թե նախորդ նախագահները, թե այլ պետությունների ղեկավարներ այս կամ այն պատճառով երբեմն չեն մասնակցում նման միջոցառումների: Որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինֆորմացիա այն մասին, որ դա դեմարշ է կամ բոյկոտ’ ի պատասխան գազի զնի բարձրացման, չկա: Մանավանդ, որ թե նախագահը և թե լրահոսին հետևող ՀՀ մնացած քաղաքացիները առնվազն մեկ տարի առաջ գիտեին, որ գազը թանկանալու է: Իսկ բոյկոտի և դեմարշի վարկածի դեմ վկայում է թերևս այն, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մինսկ’մասնակցելու ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստին: Բայց ոչ: Սկզբում վերլուծաբանները գալիս են այն միանշանակ եզրակացության, որ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՀԱՊԿ-ը, իսկ հետո ավելի խորանում’ բոյկոտի վարկածը հորինել է հենց իշխանությունը’ նախագահի վարկանիշը բարձրացնելու նպատակով: Եվ այստեղ այդ տեսության հեղինակներին օգնության է գալիս Ուելսի արքայազն Չարզլը, որը նույն ժամանակահատվածում եկել է Հայաստան: Դե, գիտեք’ աշխարհի ամենաազդեցիկ մասոնական օթյակը Լոնդոնում է’ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ուրեմն, ըստ վերլուծաբանների, Հայաստանը երես է թեքել իր ռազմավարական դաշնակցից և մասոնների դրդմամբ կոդմնորոշվում է դեպի Արևմուտք: Ուղղակի հիշեցնեմ աոավել խորաթափանց վերլուծաբաններին, որ թագավորական ընտանիքը թեև շատ մեծ հարգանք է վայելում Անգլիայամ, սակայն ոչ մի գործնական իշխանության չունի և զբաղվում է հիմնականում բարեգործական, հումանիտար ծրագրերով: Հենց այդպիսի ծրագիր է Չարլզը իրականացնում Երևանում’ առօրյա քաղաքականության հետ այդ ամենը անմիջական կապ չունի: Բայց եթե ուզում եք, ես մի շարք եզրահանգումներով կարող եմ «ապացուցել», որ արբայազն Չարլզը իրականում կիրգիզ է և Հայաստան է եկել Բիշքեկից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում