«Գրեմի 2019»․ «Սա Ամերիկան է»՝ լավագույն երգ
11/02/2019 16:49
Նմանատիպ
Չայլդիշ Գամբինո (Childish Gambino) բեմական անվամբ հայտնի ամերիկացի երգիչ, երգահան, ռեփեր և դերասան Դոնալդ Գլովերի «Սա Ամերիկան է» (This is America) երգը տարվա լավագույն երգ է ճանաչվել «Գրեմի 2019» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսում: Reuters-ի փոխանցմամբ՝ «Սա Ամերիկան է»-ն ոստիկանության դաժանության և ռասիզմի մասին է:
Լավագույն ալբոմ է ճանաչվել քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվզի «Ոսկե ժամ»-ը (Golden Hour): Հանդիսության ժամանակ, որը վարել է Ալիսիա Քիսը և որի ժամանակ կատարումներով հանդես են եկել Լեդի Գագան, Քարդի Բ․-ն, Ջենիֆեր Լոպեսը, Դայանա Ռոսը, Քեթի Փերին և այլ աստղեր, շնորհվել են այլ մրցանակներ ևս:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում