Խանութներում նվազել է առևտուրը

Երևանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են: Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել են, որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս:

Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առևտրի ծավալների նվազումը կապվում է արտագաղթի և գների աճի հետ: Ըստ վաճառողների’ հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են: Որոշ խանութներում էլ նշել են, որ առևտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով էին առևտուր անում, հիմա գրամ-գրամ են առնում: «Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում և մի քանի գրամ կարագ»,- թերթի թղթակցին հայտնել է Երևանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը:

Մանրամասները’ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում