Շրջաններում կրկին կարկուտի մեծ հավանականություն կա
30/05/2013 11:00
Նմանատիպ
Այսօր` մայիսի 30-ին, կեսօրին մոտ արևելյան շրջաններում անձրևները կվերսկսվեն: Հնարավոր են զգալի առատ և տևական անձրևներ, ամպրոպ, քամի 20-22մ/վրկ, կա կարկուտի մեծ հավանականություն:
Ինչպես հաղորդում է Meteo-tv.am-ը` հյուսիսային և արևմտյան շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներ չեն սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում