Ա.Բաղդասարյան. ՀԱՊԿ-ի ռազմական հզորացումը նշանակում է նաև մեր երկրի ապահովության մեծացում

«Բիշկեքում ավարտվեց ՀԱՊԿ նիստը և անհրաժեշտություն կա ներկայացնել մանրամասներ. կազմակերպությունը որակական նոր փուլ է թևակոխում»,- Panorama.am- փոխանցմամամբ այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Բիշկեքում ՀԱՊԿ անդամ վեց երկրները ևս մեկ անգամ արձանագրեցին ուժի կիրառման բացառումը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Խոսելով որակական նոր փուլի մասին, Ա.Բաղդասարյանը ներկայացրել է այն փոփոխությունները, որ արվելու են և շեշտել. «ՀԱՊԿ-ի ռազմական հզորացումը նշանակում է նաև մեր երկրի ապահովության մեծացում»:

Մեկ այլ աղբյուր’ Panarmenian.net-ը գրում է, որ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև ընդունված մի քանի կարևոր որոշումներ, համաձայն որոնց՝ ԱԱԽ քարտուղարներին առընթեր կստեղծվեն մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման աշխատանքերը համակարգող մեխանիզմը:

«Այսօր սերտորեն գործակցում ենք ռազմական արդյունաբվերության համալիրներ ստեղծելու ուղղությամբ: Նոր համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն: Սահմանային անվտանգթյան հարցերը համակարգող կորդինացիոն մեխանիզմի ստեղծումը ևս կարևոր է, այն կվերահսկի հայ-իրանական և հայ-թուրքական սայհմանը»,- ներկայացրել է ԱԱԽ քարտուղարը:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է նաև միացյալ օպերատիվ շտապի ստեղծումը թմրանյութեր դեմ պայքարի ոլորտում: «Պարբերաբար փոձեր են կատարվում ՀՀ թմրանյութեր ներկրել, թմրանյութերի դեմ պայքարի քարտուղարությունը մեծ հնարավոորություն կտա»,- նշել է նա:

Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ շրջանակներում միասնական կենտրոն կստեղծվի, որը կզբաղվի կիբեր անվտանգության խնդրով: «Միասնական ջանքեր կներդրվեն տեղեկատվական անվտանգության պայքարում: Նախատեսվում է կոորդինացիոն խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի ծայրահեղ ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարով»,- ասել է Արթուր Բաղդասարյանն ու ավելացրեց, որ նաև ձևավորել գիտատեխնիկական խորհուրդ:
Նա հայտնեց, որ Երևանում տեղի կունենան բարձր մակարդակի խորհրդակցություններ ՀԱՊԿ ղեկավարների հետ:

Անդրադառնալով ՀԱՊԿ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չմասնակցելու, ԱԱԽ քարտուղարը նշել է, որ դա ոչ ֆորմալ նիստ էր, որևէ դեմարշի մասին խոսք լինել չի կարող. «Սերժ Սարգսյանը մասնակցում էր պետական միջոցառումներին, ժամանակին ծանուցված էր, որ նա չի մասնակցելու նիստին: Չէր մասնակցել նաև Բելառուսի նախագահը: Պետական տոն է և երկրի նախագահը պետք է մասնակցեի դրան, իսկ ՀԱՊԿ նիստը պաշտոնական գագաթաժողով չէր»,- եզրափակել է ԱԱԽ քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում