Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ

Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գրոհայիններն օրվա ընթացքում կրակել են Սիրիայի Հալեպ և Համա նահանգներում գտնվող բնակավայրերի վրա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախօրեին ասել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարգեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը։

Նա նաև նշել է, որ փետրվարի 13 դրութամբ Սիրիա է վերադարձել 222 հազար 34 մարդ։ Սերգեյ Սոլոմատինի տեղեկացմամբ, արդեն վերականգնվել է 31 հազար 218 բնակելի տուն, 813 կրթական օջախ, 137 բժշկական կենտրոն, վերանորոգվել է 1002,9 կիլոմետր ավտոճանապարհ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում