Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Այսօր Facebook-ում բուռն քննարկման առարկ է դարձելՆիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի ելույթը, որում, չնայած որոշ անընդունելի ձևակերպումների, որևէ արտասովոր բան չկա:
Բայց ուշադրություն՝ թիրախը ո՛չ թե քահանայի որոշ հայտարարություններն են, այլ այն, որ նա համարձակվել է քննադատել իշխանությանը՝ եկեղեցու դեմ ուղղված հակաքարոզը չզսպելու, մի բան էլ դրան նպաստելու համար:
Ուշագրավ է, որ քահանայի հայտարարությունը եղել է փետրվարի 3-ին, համացանցում դրվել է փետրվարի 12-ին, բայց քննարկման թեմա է դարձել միայն ԱՅՍՕՐ:
Հենց այսօր «Իմ քայլ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթը գրեց Կաթողիկոսի փոփոխության մասին՝ դարձյալ շեշտադրելով, թե Կաթողիկոսն իշխանության դեմ է գործում:
Իսկ ավելի վաղ էլ, ռուսական Լենտա.ru կայքում հրապարակվել է Հայ Առաքելական եղեկեցին վարկաբեկող մի հոդված, որում աբսուրդային տեղեկություններ էին ներկայացվում իբր հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերի վերաբերյալ:
Մի խոսքով՝ հոդվածը ոտքից գլուխ պատվեր էր:
Հիմա ամենակարևոր հարցը. ո՞վ է պատվիրատուն և ինչո՞ւ է ֆեյսբուքահայությունը ներքաշվում մեր պետականության պահանման ամենակարևոր կառույցի՝ եկեղեցու դեմ այս ակնհայտ ուղղորդված հակաքարոզին:
Սա նկատում եմ անգամ ես՝ ունենալով շատ սուբյեկտիվ վերաբերմունք կրոնների վերաբերյալ, բայց հիմա դա չէ քննարկման թեման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում