AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մեր պատուհանից. ՀԴՄ-ից կարմրախայտ

 

Քաղաքական մենամարտ

Շաբաթվա թերևս ամենակարևոր իրադարձությունը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումն էր։ Բնականաբար քննարկումն ընթացավ բավականին թեժ մթնոլորտում, ինչը լիովին տեղավորվում է իշխանություն-ընդդիմություն քաղաքական բանավեճերի տրամաբանության շրջանակներում։

Հարկ չկա անդրադառնալ ընդդիմության գնահատականներին երկու պատճառով։ Նախ ընդդիմությունը չի ներկայացնում կառավարությունը։ Երկրորդը չլինելով իշխանություն և չունենալով կոնկրետ պատասխանատվություն` նա ազատ է իր գնահատականներում և անկախ օբյեկտիվության աստիճանից, կարող է ասել ինչ ցանկանա և քաղաքական գործընթացների տրամաբանության թելադրանքով, կարող է օրինական հնարավորինս բոլոր եղանակներով ընդդիմանալ իշխանության գործողություններին և ծրագրերին, հակառակ դեպքում պարզապես կդադարի ընդդիմություն լինելուց։

Իսկ ի տարբերություն ընդդիմությանը` իշխանությունը պարտավոր է առավելագույնս զգույշ լինել ոչ միայն իր քայլերում, այլև խոսքերում, որովհետև բացի նրանից, որ հանրության ուշադրությունը առավելապես կենտրոնացած է իշխանության ներկայացուցիչների խոսքին ու գործին, նաև նրանք են այդ ամենի ուղղակի պատասխանատուն։

Հենց այդ պատճառով էլ քննարկման միակ հասցեատեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ պատասխանները կարող են հարուցել հասարակության լայն շերտերի տարակուսանքը։

Ոչ թե իշխանությունն էր պետք փոխել, այլ գլուխը

Աղքատությունը մեր գլուխներում է,- ասում է ՀՀ վարչապետը։

Այս ձևակերպումը փիլիսոփայական է ու կարող է մեկնաբանվել ցանկացած ձև։ Օրինակ, ստոիկյան փիլիսոփայության հիմնադիրներից Մարկոս Ավրելիոսն ասում էր․ փոխիր վերաբերմունքդ քեզ անհանգստացնող երևույթի նկատմամբ ու այն կդադարի քեզ անհանգստացնել։

Ըստ այդմ, եթե աղքատը այլ հայացքով նայի աղքատությանը, դա այլևս այնքան էլ աղքատության չի նմանվի։

Իհարկե վերը բերված համեմատությունը սոփեստություն է, սակայն սոփեստություն է նաև նմանատիպ պատասխանը ընդդիմության հարցերին, առավել ևս, երբ այն համեմվում է սեփական օրինակով։

«Աղքատությունը մեր գլուխներում է, ես սա ասում եմ՝ որպես մի մարդ, որ այդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել է, որ 1991թ., երբ ԵՊՀ ուսանող է դարձել, իր ընտանիքն ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարել, ասում եմ որպես մի մարդ, որ իմ գլխում հաղթահարել եմ աղքատությունը, հասկացել եմ, թե ինչ է նշանակում քաղաքացի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։

Որքան էլ ասվածի մեջ ճշմարտության մասնիկ լինի, այնուամենայնիվ մենք չենք ընտրել ժողովրդի առաջնորդ, չենք ընտրել մանկավարժ, ում խորհուրդներով պատրաստվում ենք կյանք մտնել։ Ընտրել ենք վարչապետ, ումից իրավունք ունենք պահանջել շատ հստակ քայլեր, անկախ կյանքի նկատմամբ մեր «սխալ» պատկերացումներից։

Իսկ սեփական օրինակով խորհուրդը նմանվում է հաճախ կայքերում տեղադրվող լայքահավաք «նյութերին», որտեղ տրվում է 10 խորհուրդ, ինչպես դառնալ միլիոնատեր, ու պարզվում է, հիմնականում պետք էր առավոտյան շուտ արթնանալ։

«Մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում, ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել: Այստեղ է, որ հին ու նոր մտածողություններն են բախվում, բիզնեսով միայն առանձնահատուկ մարդիկ կարող են զբաղվել»,- շարունակում է վարչապետը:

Այստեղ է, որ երկրի ղեկավարը շփոթվում է։ Իհարկե բիզնեսով միայն առանձնահատուկ մարդիկ չեն զբաղվում, սակայն փաստ է նաև, որ բոլորը չեն կարող բիզնեսով զբաղվել։ Աշխարհում չկա մի պետություն, որտեղ լինեն միայն պետական համակարգ ու գործարարներ։

Բացի այդ հասարակությունը բազմաշերտ է ու մարդիկ իրարից տարբերվում են ոչ միայն իրենց հասարակական դիրքով, այլև մտածողությամբ, աշխարհայացքով, ունակություններով ու ձգտումներով։ Պետության խնդիրն է, որպեսզի պայմաններ ստեղծի բոլորի համար՝ գործարարի համար նպաստավոր բիզնես միջավայր, մյուսների համար արժանապատիվ աշխատավարձ ստանալու հնարավորություն։

Գումարած այդ ամենին՝ աղքատությունը վերացական հասկացություն չէ, այլ վիճակագրություն, որն ունի իր չափման պարամետրերը։

ՄԱՀ կամ ՀԴՄ

Փոքր-ինչ տարակուսելի էր նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը Սիսիանի վթարային շենքերի հարցին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի դիտարկմանը, որ իրեն մտահոգում է Սիսիանում վթարային շենքերում ապրող բնակիչների անվտանգությունը ու հարցին, թե այդ խնդիրը եր՞բ լուծում կստանա, ՀՀ վարչապետը պատասխանեց․ «Օրինակ` հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո Սիսիանում քանի՞ խանութ է լինելու, որ ՀԴՄ խփելու է կամ չի խփելու, եթե խանութները ՀԴՄ կխփեն, բոլոր քաղաքացիները կպահանջեն, մենք այդ խնդիրը կլուծենք, եթե ոչ՝ ոչ: Մենք ունենք իրականացվող ծրագրեր, որոնք այս տեմպերով որ իրականացնենք, 20 տարի կտևի»։

Related image

Ստացվում է քաղաքացիների ոչ միայն բարեկեցությունը, այլև կյանքը կախված է ՀԴՄ-ներից։ Եթե Սիսիանի խանութատերերը «իրենց գլխում չհաղթահարեն» ՀԴՄ տրամադրելու օրենսդրական պահանջը, Սիսիանի մի շարք բնակիչներ վտանգված են փլատակների տակ մնալու կամ լավագույն դեպքում վերածվելու անօթևանների։

Հարկ է նաև շեշտել, որ ՀԴՄ-երից ստացվող գումարները գնում են բացառապես պետբյուջե, այնինչ կարելի է ուղիներ փնտրել, որպեսզի այդ շենքերի անվտանգության հարցի լուծմանը հնարավոր լինի հասնել նաև մասամբ տեղական բյուջեի ու լրավճարների օգնությամբ։

Ծրագրերը նույնպես պետք է ունենան առաջնահերթություններ ու առաջնայինները պետք է լինեն նրանք, որոնք անմիջապես սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը։

Հակահեղափոխություն չի լինելու

«Եվ եթե ուզում եք իմանալ … երբ որ մեր կառավարությանը, շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար … կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի էս դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել»,-ասում է ՀՀ վարչապետը։

Image result for պարգևատրել գումար

Ոչ՝ խոսքը ահաբեկչական ակտի կամ պատանդների մասին չէ։ Խոսքն ընդամենը պարգևավճարների մասին է, որը տրվել է հարկահավաքմամբ զբաղվողներին, ովքեր ըստ օպերատիվ տվյալների ցանկացել են հրաժարվել հարկեր հավաքելուց, ինչն էլ կարող էր հակահեղափոխություն իրականացնելու հիմքերից մեկը լինել։

Հենց այդպես էլ արդարացվում է ՊԵԿ նախագահի 8 ամսվա ընթացքում միայն ինքն իրեն տրամադրված 14 միլիոն դրամ պարգևավճարը։

Պարգևավճարը տրվեց, հակահեղափոխությունը կանխվեց։

Երևի ձուկ չի սիրում

Որպեսզի դրական էմոցիաներով ու բարի ժպիտով ավարտենք կառավարության ծրագրի քննարկումը, թերևս եզրափակենք Որոտանի կարմրախայտով։

Image result for Որոտանի կարմրախայտը ե՞ս եմ կերել

Դիտարկմանը, որ կառավարության ծրագրում նշված չէ Որոտանի կարմրախայտի մասին, վարչապետն արձագանքեց․ «Գիտեք, էլի հասկանում եմ, բայց գալ, սենց ինձ նայել, ասել՝ Որոտանում կարմրախայտ չկա… Որոտանի կարմրախայտը ե՞ս եմ կերել»։

Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Արթուր Վանեցյան. «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում» «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան Բողոքի ակցիա. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին (տեսանյութ) Էլինար Վարդանյան. Բարի գալուստ պատժիչ Հայաստան 6 մարզերում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan