Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացել է Բեռլինի 60-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին, հայտնում է РИА Новости-ն:
Ֆիլմը երիտասարդ իսրայելացու մասին է, ով փորձում է հեռանալ հայրենիքից և դառնալ իսկական ֆրանսիացի: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը նվիրել է մորը, որը մահացել է նկարահանումների ընթացքում:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև Նորա Ֆինգշայդտի «Համակարգի խափանողը»:
Կինոփառատոնի լավագույն դերասան է ճանաչվել չինացի Վան Ցզինչունը, որը խաղացել է «Ցտեսություն, որդիս» ֆիլմում:
Լավագույն կին դերասանուհի անվանակարգում «Արծաթե արջը» ստացել է Ցզինչունի խաղընկերուհին` Յուն Մեյը:
Լավագույն սցենարի մրցանակը ստացել է Կլաուդիո Ջիովաննեզին` «Նեապոլի պիրանիաները» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում «Արծաթե արջ» արձանիկը ստացել է Բեռլինի կինոդպրոցի ներկայացուցիչ Անգելա Շանելեկը` «Ես տանն եմ եղել, բայց …» ֆիլմի համար:
Լaվագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել Մեհմեդ Ակիֆի «Օրեյ» ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմը Սուհաբա Գասմելբերի «Ծառերի մասին խոսելիս» ժապավենն է:
Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Ձիերը տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատոր Ռասմուս Վիդերբեգին:
Հիշեցնենք, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր փետրվարի 7-ին: Փառատոնին ներկայացվել էր 16 ֆիլմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում