Բակո Սահակյանը կայցելի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
30/05/2013 16:47
Նմանատիպ
Մայիսի 31-ին, ժամը 10.00-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն (հասցե’ Դավթաշեն 4, Ա. Միկոյան 109/8) կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։
ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում