Վատառողջ զինվորների համար համերգ կկազմակերպվի զինվորական հոսպիտալում

Հունիսի 1-ին Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում տեղի կունենա Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրվան նվիրված համերգային ծրագիր: Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդից:

Ըստ աղբյուրի, միջոցառմանը կմասնակցեն ԵՊԼՀ-ի տաղանդաշատ ուսանողներ, ինչպես նաև հայ էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ:

Այս ծրագրի առանցքային նպատակներից մեկը աշխույժ համերգային ծրագրով զինվորական հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգևորելն ու քաջալերելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում