AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մեր պատուհանից․ Ռաֆիկն ու գերանդին

 

Рафик не в чем не виноват

Շաբաթը թերևս կարելի է ամփոփել Ուրցաձորում կայացած ընտրություններով, որի արդյունքները բավականին «զավեշտալի» ստացվեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար: Ուրցաձորում հաղթեց գործող գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հրաժարական տվեց մարզպետի դրդմամբ և մի խումբ բնակիչների պահանջով: Մարդը հրաժարական տվեց, կրկին առաջադրվեց ու հաղթեց: Այնինչ մինչ այդ ներկայացվում էր, իբր տվյալ համայնքապետը նախկինում հաղթել է միայն տվյալ պահի իշխանությունների աջակցությամբ, համայնքում չի վայելում բնակիչների վստահությունը և իր գործունեության շուրջ կուտակված են բազմաթիվ դժգոհություններ: Սակայն կյանքը ցույց տվեց, որ Рафик не в чем не виноват:

Image result for ուրցաձորի համայնքապետ

Կյանքը ցույց տվեց նաև, որ Արարատի մարզպետը այնքան էլ չի տիրապետում քաղաքական այբուբենին: Լինելով երիտասարդ, առանց քաղաքական գործունեության ու վարչական ղեկավարման փորձի, Գարիկ Սարգսյանը կարծում էր, որ միայն իր «հեղափոխական» խոսքը ու իր համար ցանկալի թեկնածուի անվան դիմաց «ՔՊ» գրվելը բավական են հաղթական արդյունքի հասնելու համար:

Եթե Գարիկ Սարգսյանը քաղաքական գործունեության փորձ ունենար, տեղյակ կլիներ, որ համայնքներում չեն առաջնորդվում կուսակցական պատկանելությամբ, այլ գնահատում են մարդու կատարած աշխատանքը և տվյալ համայնքում անձնական հեղինակությունը:

Եթե մարզպետը վարչական աշխատանքի փորձ ունենար, ապա կգիտակցեր, որ շատ ավելի հեշտ է համայնքի գործող ղեկավարների հետ «լեզու գտնելը», քան առճակատման գնալը: Որովհետև մարդիկ կոկորդիլոսներ չեն, որպեսզի «մաքսազերծես» ինչ անվան տակ ցանկանաս: Որովհետև երկխոսությունն ու արդյունավետ լուծում գտնելը, ոչ միայն կբխեր համայնքի բնակիչների, այլև հենց մարզպետի շահերից: Համայնքը կխուսափեր երկու ճամբարի բաժանվելուց, իսկ Գարիկ Սարգսյանի քաղաքական կշիռն ու հեղինակությունը կբարձրանար:

ԵՊՀ-ն առանց Արամ Սիմոնյանի

Հաջորդ պաշտոնյան, որը ամեն գնով ձգտում է առճակատման ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է: Խոսքը նախարարի առճակատումն է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն տվյալ դեպքում բացի նրանից, որ նախարարը գերազանցում է իր լիազորությունները, խախտում անմեղության կանխավարկածը, անցնում է նաև մարդկային վարվելաձևի բոլոր տարրական կանոնները:

Related image

Մի կողմ թողնենք կողմերի իրավացության հարցը ու ԵՊՀ-ն առանց Արամ Սիմոնյանի տեսնելու նախարարի անթաքույց «մոլուցքը»: Տգեղ է, երբ նախարարը նսեմացնում է գիտնականին, ում ձեռքի տակ ժամանակին ուսանել է: Տգեղ է, երբ նախարարը տարիքով մարդուն վիրավորում է, անվանելով ստախոս ու անարժանապատիվ: Վերջապես տգեղ է, երբ Արայիկ Հարությունյանը հիշատակում է ինչ որ նկարներ, որով փորձում է ապացուցել իր «ընդդիմադրի» անարժանապատվությունը:

Սակայն նման հիշատակումներ կարող է անել միայն այն մարդը, ով հենց ինքն ունի արժանապատվության պակաս: Մեծահոգությունն ու ներողամտությունը հատուկ են միայն վեհ մարդկանց: Լավ կլիներ, որպեսզի կառավարության անդամները, բացի ակադեմիական գիտելիքների տիրապետելուց, ունենային նաև հոգու և սրտի վեհություն:

Բայց այս դեպքում նույնպես գործ ունենք նույն անփորձության դրսևորումների հետ, ինչ վերը հիշատակված մարզպետի պարագայում: Իդեպ անփորձությունը, ինչպես նաև պաշտոնը միայն քայլելու արդյունքում ստանալը, բացի այլևայլ խնդիրներ առաջացնելուց, ծնում է նաև անհարկի մեծամտություն:

Ասֆալտը, պատն ու գերանդին

Շաբաթվա «տրիումֆատորը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Ասֆալտին փռելն ու պատերին տալը ոչ միայն դարձել են սովորական արտահայտություններ, այլև կարծես ձգտում են «օրինականացվել»:

«Նախահեղափոխական արժեքներն ու հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու, ես դա համարում եմ իմ պարտավորությունը, և վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցնեմ, լինի ասֆալտին փռելով, լինի պատերին տալով կամ որևէ այլ օրինական միջոցներով»,- կառավարության վերջին նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Image result for Փաշինյանը նիստին

Համաձայնվեք, որ շատ յուրօրինակ ձևակերպում է. լինի ասֆալտին փռելով, պատերին տալով կամ որևէ այլ օրինական միջոցներով: ՀՀ վարչապետին ամենայն հավանականությամբ թվում է, որ ասֆալտին փռելն ու պատերին տալը օրինական միջոցներ են:

Հետաքիքրի է, երկրի ղեկավարի կողմից նման արտահայտությունների դեպքում ինչու են լռում «իրավապաշտպան» կազմակերպությունները: Չէ որ այլ բան է, երբ հռետորը դա ասում է հանրահավաքի ժամանակ, որը կարող է արդարացված լինել մասսաների վրա ազդելու տեսանկյունից, և միանգամայն այլ, երբ դա ասում է երկրի վարչապետն ու սպառնում իրականություն դարձնել:

Դեռևս ոչ վաղ անցյալում այդ նույն «իրավապաշտպան» կազմակերպությունները մանրադիտակով հետևում էին նախկին ղեկավարների ամեն մի խոսքին և ցանկացած անզգույշ արտահայտություն ունակ էին մինչև եվրոդատարան հասցնելու:

Եվ քանի որ ինչպես ասում են ախորժակն ուտելիս է բացվում, հետևաբար կառավարության նիստի ժամանակ ասֆալտին ու պատերին ավելացավ նաև գերանդին:

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը մաքրել, հնձել բոլորին, բայց կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել, պետական կառավարման համակարգը զգայուն է»,-նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը:

Վեր կաց և քայլիր

Բացի այդ ամենից, Նիկոլ Փաշինյանը տիրապետում է նաև խոսքի շատ հետաքրքիր ձևափոխումների, ինչի արդյունքում իր անձը նույնականացնում է Փրկչի հետ:

Հովհաննես Թումանյանի 150 ամյակին Դսեղում ունեցած ելույթը, նույնականացման նման դրսևորում էր:

Ահա ինչ է ասում վարչապետը. Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե պիտի ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է՝ վեր կաց և քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց և քայլիր:

Image result for Հովհաննես Թումանյանի 150 ամյակին Դսեղում Փաշինյանը

Թեպետ հայտնի չէ, Թումանյանն իրոք ինքն իրեն նման բան ասել է, թե ոչ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իր երևակայությունը համարելով հաստատված փաստ, շարունակում է. Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ՀՀ վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես, վեր կաց և քայլիր:

Հետևաբար քանի որ Թումանյանի ինքն իր հետ մենախոսությունն ընդամենը Նիկոլ Փաշինյանի երևակայության ու խոսքի հարստության հետևանքն էր, արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը դիմեց Փրկչի խոսքերով, որն ուղղված էր անդամալույծին:

Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan