Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Հանրապետության տարածքը փետրվարի 27-28-ին գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դրա արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում