AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն ԼՂ խնդրի կարգավորման այլ տարբերակի է պատրաստվում. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, NEWS.am: Շփման գոտում առկա վիճակի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը դեռ ամառվանից նշում էին շփման գծում լարվածության նվազման մասին, իսկ երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Սվիտալսկին որպես դրականեր եւույթ նշելէ, որ «մենք ականատես ենք դարձել միջադեպերի աննախադեպ ցածր թվի»: Հավանաբար հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»: Արդոք այդ դիտարկումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե դիտարկենք ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը շփման գծում։

-Այս ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել եմ նշելու, որ իրավիճակի մասին գնահատական տալու համար մեծ թվով գործոններ պետք է հաշվարկել, այդ թվում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Միայն այս գործոնն է, որի մասով բարելավում ունենք, սակայն իրավիճակային գնահատականի մյուս բաղադրիչներով միտումները դրական չեն: Բացի նրանից, որ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ խախտում է պայմանավորվածությունները, նկատելի է նաև, որ հակառակորդը սահմանագծի այնպիսի աշխատանքներ է իրականացնում, ինչը նրան կարող է թույլ տալ, կարճ ժամանակում սահմանագծում կտրուկ անկայունություն մտցնել:

Այլ հարց է, որ հակառակորդի շարժերը, մանյովրները օրվա բոլոր ժամերին մեր դիտարկման տիրույթում են, ինչը ռիսկերի առումով, մեր կողմից մանրամասն վերլուծության է ենթարկվում:

Միաժամանակ հասկանում եմ միջազգային կառույցներից հնչող նմանօրինակ ուղերձների տրամաբանությունը՝ խնդիր կա դաշտը հանդարտեցնել, նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն, ցավոք, դա միայն Արցախի ու Հայաստանի ցանկությամբ չէ պայմանավորված: Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ:

-Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից, հաշվի առնելով, Դուշանբեում, Սանիկտ– Պետերբուրգում, եւ Դավոսում կայացած հանդիպումները։

-Ողջունելի է միջնորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են բանակցությունների վերսկսմանը: Այս փուլում, երբ Ադրբեջանը գործուն ջանքեր չեն ձեռնարկում վստահության մթնոլորտի ձևավորման, բանակցությունների սեղան վերադարձի համար, այդօրինակ հանդիպումները ուղղված են լինում առաջնագծում իրավիճակի կտրուկ փոփոխություններ թույլ չտալուն:

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից հստակ է դառնում, որ այդ երկրը շարունակում է ինտենսիվ զինվել, արդյոք դա նպաստո՞ւմ է անհրաժեշտ դաշտի ձևավորմանը:

Ոչ միայն սպառազինությունների մեծաքանակ ներկրում, այլ նույնիսկ պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները հակասում են խաղաղ բանակցային գործընթացին:

Մեծ թվով ցուցիչներ կան, որոնք նպաստում կամ ապահովում են խնդրի խաղաղ կարգավորմանը պրոցեսը: Ադրբեջանը մի կողմից փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում առաջնագծում հրադադրի ռեժիմի պահպանման ուղղությամբ, սակայն մյուս կողմից՝ նրա քայլերը առավել հիմնավորում են այն մտահոգությունները, որ պաշտոնական Բաքուն իրականում խնդրի կարգավորման այլ տարբերակի է նախապատրաստվում:

-Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելուէ։ Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել։ Արդոք սա հնարավո՞ր է դիտարկել որպես ռազմավարության փոփոխություն։

-Դիրքային առումով, սահմանագծում տեղակայված մեր ենթակառուցվածքներն իսկզբանե կառուցվել-վերակառուցվել են ինչպես խաղաղ ժամանակներում պահպանություն իրականացնելու, այնպես էլ՝ լարված իրավիճակում կամ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պաշտպանության, հակահարձակման կամ հարձակվողական գործողությունների անցման համար:

Ռազմաքաղաքական իրադրությունը ցույց կտա, թե հակառակորդը որ փուլում ինչ սպառնալիք է ստեղծում մեր ժողովրդի անվտանգությանը, ըստ այդմ էլ՝ համապատասխան որոշում կընդունվի, թե այդ իրավիճակում ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել:

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ու պատրաստ են իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին և մեր ջանքերն ու բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն մեր անվտանգության աստիճանի շարունակական բարձրացմանը:

-Այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու։

-Ցավոք, դա միայն մեզանից չէ կախված, սակայն համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը տեսնում են նաև համանախագահ երկրները: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պետք է որ պարզ լինի, քանի Արցախը լիարժեքորեն չի մասնակցում գործընթացին, ապա իրավիճակային ոչ մի լուրջ շարժ դժվար է ակնկալել:

Լրահոս
«Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ «Ժամանակ». ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan