Թուրքիայում իրավիճակը քաոսային է.կան վիրավորներ

Թուրքական իշխանությունները կրկին կոշտ միջոցների են դիմել’ կանխելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արեն մի քանի օր հավաքված ցուցարարների հերթական ակցիան: Պայքարը բվականին թեժ է և ամեն անգամ թուրքական իշխանությունները չեն զլանում ցույցի մասնակիցներին ցրել արցունքաբեր գազի կամ բռնի ուժի միջցով:

Հիշեցնենք, որ թուրքերի դժգոհության պատճառը Թաքսիմի հրապարակի զբոսայգին քանդելը և տեղը շինության կաուցելն է: Շուրջ հինգ հազար ցուցարարներ փորձում են կանխել դա’նստացույցի միջոցով:

Ինչպես տեղեկացնոմ է «Hurriyetdaily new»-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրողանը հայտարարել է, որ ա դա փոքրիկ այգի է, որտեղ չկան մեծաքանակ ծառեր, ուստի նպատակահարմար է առևտրի կենտրոններ սարքելու համար:

Ցուցարներին միանում էն նաև թուրքական ընդիմության ներկայացուցիչները: Խաղաղությունև դեմոկրատիա կուսակցության պատգամավոր Շիմ Սուրեյա Օրդերը հինգշաբթի կտրում է քանդիչ մեքենայի ճանապարհը, որն արմատախիլ էր անում ծառերը: Այնուհետև նա սկսում է բանակցել ոստիկանների հետ:

Բախումները շարունակվում են նաև ասօր: Ինչպես տեղեկացնում է «Todayszaman»-ը, ուրբաթ առավոտյան ոտիակնները կիրառում են արցունքաբեր գազ և պղպեղային ջրափոշի: Իրավիճակը քաոսային է, կան վիրավորներ, որոնք տեղափոխվում են հիվանդանոցներ:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում