Լարիսա Ալավերդյան.Ոչ մեկի սիրտն այքան չի ցավում մեր տարածաշրջանի համար, որքան մերը

Ցանկացած այլ երկրների նախագահների, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի, որևէ ստորագրած փաստաթուղթ միջազգային իրավունքի կոռեկտ առումով ոչինչ է երրորդ’ թեկուզ չճանաչված պետության, այս դեպքում Արցախի Հանրապետության համար:

Panorama.am-ի փոխանցմամբ նման դիտարկում է արել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծել է, որ առանց Արցախի ընդգրկման որևէ փաստաթղթի ստորագրում, հանդիպում, հավասարազոր է «թոնրի զրույցների»: «Արցախի դուրս մղումը բանակցային գործընթացից դարձել է բարի կամքի դրսևորում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Դրանք չեն կարող կոչվել բանակցություններ»,- նշել է բանախոսը:

Լ. Ալավեդյանի խոսքով, պետք է աշխատել. «Ոչ մեկի սիրտն այքան չի ցավում մեր տարածաշրջանի համար, որքան մերը: Հայաստանը միշտ ինքն է փնտրել ու գտել խաղաղության հասնելու համար լուծումներ»:

Նա նշել է, որ հույսեր չի կապում Հայաստանի քաղաքական էլիտայի հետ’ «քիչ բան եմ սպասում, բայց մեր ազգն ունի իր մտավոր, քաղաքացիական էլիտան, որը պետք է լինի զգոն ու ակտիվ»:

Լ. Ալավերդյանը համոզմունք է հայտնել, որ եթե այս հարցը մնա բացիթողի վճակում, տուժելու է ոչ այքան իշխանությունը, որքան ժողովուրդը, հասարակությունը: «Այս դեպքում պահանջատիրությունը քո սեփական իշխանության հանդեպ առաջնային է, մյուս երկրների իշխանությունների հանդեպ’ երկրորդական»,- ասել է նա:

Մեկ այլ աղբյուր’ Aravot.am-ը հայտնում է, որ բանախոսը ցանկություն է հայտնել, որ վերջ տրվի ինքնապահպանության բնազդին:

«Ես կցանկանամ, որ մենք խուսափենք ինքնապահպանության բնազդից»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ հնչում են հայտարարություններ, թե ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ հանդուրժել, բայց այդ ո՞ր մի ստատուս քվոյի մասին է խոսքը, հարցրել է նա:

«Այսօրվա ստատուս քվոն 25 տարվա ընթացքում ստեղծված իրավիճակ է եւ ես ուզում եմ հասկանալ, թե որն է այս տարիների սխալը»,- ասել է նա:

Ի՞նչ ռետրո-մարմաջ է’ վերադառնալ ստալինյան քարտեզներին, ասել է Ալավերդյանը՝ նշելով, որ բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, եւ այդ ինչ մի շքերթ է, որը տեղի է ունեցել Ադրբեջանում օրեր առաջ, կամ ինչ ավանսներ են եւ քաղաքական.

«Այդ ինչպե՞ս է, որ երբ Հայաստանում ավարտվում են ընտրությունները՝ այնտեղ հանգստանում են, այժմ գալիս է պահը Ադրբեջանի նախագահական ընտրությունների, որտեղ ժառանգաբար իշխանություն է վերցված Ալիեւի կողմից: Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը մարտահրավեր է երկու երկրների քաղաքացիական հասարակության համար»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում