Արտաքին տեղեկատվական ֆռոնտում տոտալ բացակայում ենք
27/02/2019 14:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Ադրբեջանական, ռուսական լրատվամիջոցների արձագանքն եմ նայում հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ թեզերի մասով:
2018-ին մի փոքր այլ կերպ էինք նայում, երկրում իրոք խառը վիճակ էր, բայց հիմա մի փոքր դժվար եմ հասկանում, ուր ե՞նք այս ամենում մենք: Արտաքին տեղեկատվական ֆռոնտում տոտալ բացակայում ենք, առհասարակ տեսանելի չէ մեր տեղեկատվական քաղաքականության առաջնահերթությունները, ուր մնաց լոկալ մարտերի մասին ինչ որ քայլեր նկատելի լինեն:
Ներքաղաքական դաշտում խրված ենք ինտրիգների, խառնաշփոթների, չգիտեմ ինչերի մեջ: Ե՞րբ ենք վերջապես զբաղվելու մեր իրական խնդիրներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում