Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից
27/02/2019 16:54

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա միայն երկու մասնակից:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ատլետիկայի ֆեդերացիայից:
Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի շոտլանդական Գլազգո քաղաքում, իսկ Հայաստանը կներկայացնեն Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (1500 մետր վազք):
Հավաքականը գլխավորում է լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:
Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին և կավարտվի մարտի 3-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում