Ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում. Հ. Թովմասյան

Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողների հետ զրույցում հետաքրքրվեց՝ նախորդ քառօրյայում պատգամավորներից մեկը վստահեցրեց, որ եթե թեկնածու լինեք, Ձեզ չաջակցեն ընտրություններում Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ականները, Դուք ոչ մի ձայն չեք ստանա եւ Ձեզ դալաններում կծեծեն, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախարարը պատասխանեց. «Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում: Թող հետեւի, թե դեռեւս 12 տարի առաջ, երբ ընդհանրապես ինչ ոչ ոք չէր սատարում, ես իմ ընտրատարածքում որքան ձեն եմ հավաքել, եւ ինքը որեւէ ընտրատարածքում ընդհանրապես էդքան ձեն հավաքել է, թե չէ: Եվ թող հետեւի, այն տեղամասերում, որտեղ ինքն է քվեարկում, իր կուսակցությունը որքան է ստացել, եւ իմ կուսակցական դառնալուց հետո իմ կուսակցությունը որքան է ստացել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում