Նարեկ Մալյան. Թույլ չենք տա մեր հարյուրամյա համալսարանի սորոսացումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Վտանգված է Երևանի Պետական Համալսարանի գոյությունը:
1937 թվականի «լավագույն» ավանդույթները նոր կիրառություն են գտել մեր օրերում: Գաղտնի զանգեր մտավորականությանը, իրենց կոլեգային կուսակցական ժողովներում կուսակցության ղեկավարության հրահանգով անհիմն անպատվելու, անվանարկելու պատվերներ, պարտիայի անունից դատապարտող ելույթներ, պրավդայում հոդվածներ, աքսոր Սիբիր…
Վաղը փորձելու են այս ոճի մեջ վերջին հարվածը հասցնել համալսարանին: Հասկանանք ինչ ունենք առ այս պահը…
ԵՊՀ-ում ամիսներ շարունակ իրականացված «ստուգումները» որևէ իրավական հետևանք չեն առաջացրել, եղածը ջուր է և Դավիթ Սանասարյանի ոճի մեջ մերկապարանոց հայտարարություններ:
Համալսարանում ստուգումներ իրականացրած անձը և նրա եղբայրը իրենք են հայտնվել կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Դավիթ Սանասարյանի աշխատաոճի արդյունքում վերահսկիչ ծառայության գործունեությունը զրկվեց հանրային աջակցությունից:
ԵՊՀ-ն վարկաբեկելու գործին լծված ջահելները իրենց «աշխատանքի» համար առատորեն վարձատրվում են և դա այլևս փաստ է: Սորոսի փողերով միտինգավորների ազդեցությունը մայր ԲՈւՀ-ում 0 է:
Իմ ընկերների կողմից հանրային իրազեկման ակցիաների արդյունքում մարդիկ վերջապես սթափվում են ու սկսում են տեսնել իրականությունը:
Իրականությունը այն է, որ մենք բոլորս թույլ չենք տա ՄԵՐ հարյուրամյա համալսարանի սորոսացումը: Սորոսից սնվող պիղծ մարդկանց թույլ չենք տա իրենց կեղտոտ թաթերը մոտեցնեն մայր ԲՈւՀ-ին: Իրենք թող մարդասպան հերոսացնեն…
Վաղը ես իմ հարցերն եմ տալու խորհրդի անդամներին… Նայելու եմ իրենց աչքերի մեջ և ուղիղ եթերում իմ հարցերն եմ տալու..
Դե, իսկ մենք կհանդիպենք վաղը ժամը 10:00-ին ԵՊՀ դիմաց…
Հետևեք մեզ նաև Telegram-ում