Պակիստանը գնդակոծել է Հնդկաստանի սահմանի բնակավայրերը
28/02/2019 11:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Պակիստանի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը ու Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել: Այս մասին հայտնում է Asian News International-ը:
Գործակալության տեղեկությունով՝ միջադեպը տեղի է ունեցել Պունչ շրջանում: Նշվում է, որ հնդկական բանակը պատասխանել գնդակոծությանը:
Փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 2 օդանավ խոցվել են Պակիստանի օդային տարածքում: Պակիստանի ԱԳՆ-ում օդային հարվածը պատճառաբանել էին ինքնապաշտպանության պատրաստականությունը ցուցադրելով:
Սպիտակ տունը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել ապաէսկալացիայի հստակ քայլեր ձեռնարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում