Արցախն ու Հայաստանը պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը. Տիգրան Աբրահամյան
28/02/2019 13:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook.com: Այս ամսվա ընթացքում նախագահ Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի մասնակցում էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը՝ Արցախի, իսկ դա ավտոմատ նշանակում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը շարունակական բարձրացնելու և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավելագույնս ներդաշնակեցնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում