Shift-ը սեղմած իրենք իրենց գցեցին աղբամանը

Shift-ը սեղմած իրենք իրենց գցեցին աղբամանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Facebook: Ուրեմն նրանք, ովքեր ԻԲՐ ԹԵ պայքարում էին բուհերում գիտությամբ զբաղվելով շարունակելու համար, դարանակալում են տան մոտ, 10 կամ ավելի հոգով ավազակային հարձակում գործում մեկի վրա, իրականացվում առևանգման փորձ` դրսևորելով խմբակային խուլիգանություն ու մի բան էլ բռնվելով, ֆեյսբուքում գրառում անում իրենց փորձի մասին:

Հա, ու դրանք բողոքում էին, որ իրենց զրկումեն գիտությամբ զբաղվելու հնարավորությունից:

Բողոքում էին, երբ բանը հասավ տարկետումից զրկելուն:

Իսկ մինչ այդ, երբ կրթության որակը մեղմ ասած հուսադրող չէր, երբ մագիստրատուրան փաստացի բակալավրիատի կրկնությունն էր, երբ գիտությանն ու կրթությանը հատկացվող բյուջեն կրճատվում էր, երբ էլի լիքը բողոքելու ու պայքարելու բաներ կային, բողոքելու բան չունեին:

Բայց երբ որոշեցին ամեն մեկի «գիտությամբ զբաղվելու անվան տակ» տարկետում չտալ, հիշեցին, որ իրենք ուզում են գիտությամբ զբաղվել:

Դրանք իրականում Մալյանին իրենց ասելով աղբամանը գցել փորձելով, իրենց գցեցին աղբամանը` shift-ը սեղմած:

Արման ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում