Բակո Սահակյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, հանդիպել ԱԻ նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին այցելել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն եւ ծանոթացել գերատեսչության աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաեւ դիտել ցուցադրական ուսումնավարժությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետեւ տեղի է ունեցել Նախագահ Սահակյանի հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ նախարարության ղեկավար կազմի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ ոլորտում համագործակցության մակարդակով՝ ընդգծելով առկա դրական դինամիկան պահպանելու կարեւորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում