Կարեն Անդրեասյանն այցելել է Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ

Այսօր’ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այցելել է Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ:

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացավ գյուղի առօրյային ու զրուցել է երեխաների հետ:

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ներկայացրել է գյուղերի գործունեությունը.

«Երեխաներն այս գյուղում բնակվում են մինչև 15 տարեկանը: Այստեղ գործում է ընտանիքի մոդել, այսինքն ընտանիքն ունի մեկ ՍՕՍ-մայր ու երեխաներ: Ամեն ընտանիքում երեխաների թիվը չպիտի գերազանցի 7-ը: 15 տարեկանից հետո գյուղից երեխան տեղափոխվում է երիտասարդների համար նախատեսված ավան, որտեղ էլ պատրաստվում է ավելի ինքնուրույն կյանքի»,-Aysor.am- փոխանցմամբ ասել է Աշոտ Քոչարյանը:

ՍՕՍ գյուղում գործում է մանկապարտեզ, իսկ դպրոցահասակ երեխաները հատուկ ավտոմեքենաներով տեղափոխվում են կամ մերձակա գյուղերի դպրոցներ կամ’ Աբովյան:

Նշենք, որ այցելության ընթացքում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Հիշեցնենք, որ ՍՕՍ գյուղերը Հայաստանում հիմնվեցին 1989թ.-ին: Գյուղերի առաջին բնակիչները Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներն էին, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի:

Այսօր Հայաստանում գործում է երեք ՍՕՍ գյուղ’ Կոտայքի, Շիրակի ու Տավուշի մազերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում