Խիստ նկատողություն՝ «Դոգին»

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից երեկ «Ժամանակը» տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2013թ. ապրիլի 28-ին սկսված ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին՝ «Դոգին», հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին «Հետքի» լրագրողի ու ոստիկանի միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Վարդան Ղուկասյանը հեռացվել էր աշխատանքից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու եւ հրելու դեպքի առնչությամբ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում