ՀԱԿ պատգամավորները չեն պատժվել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հերքել է օրաթերթի երեկվա համարում տպագրված նյութը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավորներին չեն ուղարկել գործուղումների’կառավարության հասցեին սուր քննադատական ելույթների համար պատժելու նպատակով:

«Ժողովուրդ»-ի հետ զրուցում նա ասել է, որ մայիսի ՀԱԿ 3 պատգամավորներ մեկնել են գործուղումների, ընդ որում՝ կառավարության ծրագրի քննարկումներից հետո’ մայիսի 28-30-ը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը Եվրանեսթի պատվիրակության կազմում գտնվում է Բրյուսելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում