Էրդողանը սպառնացել է քրդական ջոկատներից մաքրել Սիրիայի սահմանամերձ շրջանները

Էրդողանը սպառնացել է քրդական ջոկատներից մաքրել Սիրիայի սահմանամերձ շրջանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Aysor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կմաքրի քրդական խմբերից Թուրքիայի սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջանները և կստեղծի այնտեղ անվտանգ գոտի, ասվում է NTV հեռուստաալիքի եթերում Էրդողանի հայտարարության մեջ:

«Սիրիայի հյուսիսում մենք թույլ չենք տա ստեղծել հակաահաբեկչական միջանցք՝ ուղղված մեր երկրի դեմ: Մենք կստեղծենք անվտանգ գոտի, և մեր սիրիացի եղբայրները կվերադառնան տուն: Սկսած Մանբիջից՝ մենք կմաքրենք ահաբեկիչներից (քրդական ինքնապաշտպանական ուժերից) ամբողջ հարավային սահմանն այնպես, ինչպես դա արել էին Աֆրինում», – ասել է Էրդողանը Թուրքիայի հարավում՝ Իսկենդերուն քաղաքում, ելույթ ունենալիս:

Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատի հարավում, ինչպես նաեւ Մանբիջում ընդդեմ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի, եթե ԱՄՆ-ը դուրս չբերեն նրանց այնտեղից:

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողությունները 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որի արդյունքում Ամերիկայի նախագահը որոշում էր կայացրել դուրս բերել զորքերը Սիրիայից:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է ստեղծել 30 կմ լայնությամբ բուֆերային գոտի Թուրքիայի սահմանին կից տարածքում: Էրդողանը համաձայնություն էր հայտնել պայմանով, որ գոտին վերահսկվելու է Թուրքիայի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում