ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քննադատում են Ստամբուլում ցուցարարների դեմ ուժի կիրառումը

Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր ընդդեմ կառավարության’ Ստամբուլի Գեզի զբոսայգին ապամոնտաժելու վերևաբերյալ որոշման:

Երեկ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և ձերբակալվածներ: Ոստիկանության կողմից կիառվել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաններ:

Ermenihaber-ը վկայակոչելով «Ռադիքալ»(Radikal) լրատվականին հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի քաղաքաներում տեղի ունեցող այս դեպքերի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ վիրավորվածների քանակը մեզ անհանգստացնում է: Մենք դեռ այս դեպքերի առնչությամբ մանրամասն տեղեկություններ ենք փորձում հավաքել: Բնականաբար մենք սատարում ենք բոլոր խաղաղասիրական ցույցերը, ինչպես և այս մեկը: Սակայն մոտակա մի քանի օրվա մեջ հավանաբար ավելի շատ ասելու բան կունենանք»:

Ստամբուլի Թաքսիմ Գեզի զբոսայգում ոստիկանության և ցուցարարների միջև ծագած միջադեպի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել նաև ԵՄ հանձնաժողովը : ԵՄ հանձանաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Ոստիկանության կողմից ուժի կիրառումը քննադատում ենք և հիշեցնում ենք խոսքի, ցույցերի ու հանրահավքների ազատության իրավունքերը ներառյալ մարդու հիմնարար իրավունքների անվտանգության պահպանման կարևորության մասին: Մարդու հիմնարար իրավունքներում ցանկացած սահմանափակում պետք է լինի մարդու իրավունքներ եվրոպական կոնվեցիայի սահմաններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում