ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ

ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Facebook: Հատուկ քննչական ծառայությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ։ Պայմանագրի համաձայն՝ ԶԼՄ-ները կարող են տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակ ունեցող անձանց հետ վարել պարզաբանող հարցազրույցներ, ինչը կդիտվի որպես ցուցմունք։

Հարցազրույց և պարզաբանում տված անձանց քննչական գործողությունների ներգրավման կարիք չի լինի, քանի որ կհամարվի, որ նրանք համագործակցող ԶԼՄ-ների միջոցով փոխանցել են իրենց հայտնի ողջ տեղեկություններն ու տվյալները։

Համագործակցությունն իրականացվելու է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում՝ կանխելու համար ՀՔԾ համակարգից արտահոսքերը։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում